''ՄՄ Լիգալ Աուտսորս''
Իրավաբանական ընկերություն

Հայ   Eng

Հարգելի տիկնայք և պարոնայք

     Մեր պատկերացմամբ իրավական խորհրդատվությունն` անհրաժեշտ գիտելիքների, իրավական ակտերի մեկնաբանության և իրավիճակի գնահատմամն համադրություն է: Այդ պատճառով "ՄՄ Լիգալ Աուտսորս" ընկերությունը յուրաքանչյուր դեպքում ձգտում է ապահովել տվյալ իրավիճակին համահունչ մոտեցում` պահպանելով օրինականությունն ու մասնագիտական բարձր որակը:
    Մեր խորհրդատվությունն ուղղված է Ձեր իրավական պաշտպանվածության բարձրացմանը և խնդիրների բացառմանը, իսկ առկայության դեպքում դրանց բազմակողմանի և ամբողջական լուծմանը:
Նպատակ ունենալով աջակցել Ձեր իրավունքների իրականացմանն ու ամրապնդմանը, մենք գերակայություն ենք համարում Ձեր շահերի արդյունավետ և համապարփակ պաշտպանությունը` հիմնված տեղեկատվության գաղտնիության և յուրաքանչյուր դեպքին անհատական մոտեցման սկզբունքների վրա:

Հարգանքով
Տիգրան Մարտիրոսյան
«ՄՄ Լիգալ Աուտսորս» ՍՊԸ տնօրեն




Ծառայություններ

Մենք առաջարկում ենք ծառայություններ, որոնցից օգտվելով կարող եք Ձեզ պաշտպանված և վստահ զգալ՝ ինչպիսի բարդ և խճճված իրավիճակում էլ լինեք:
ավելին ...

Առևտրային արբիտրաժ

    Արբիտրաժի իրականացման նպատակն է առանց անհարկի ձգձգումների և ծախսերի ստանալ անկողմնակալ արբիտրաժային տրիբունալի կողմից վեճերի արդարացի լուծում։


ավելին ...